Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արձանագրություն փակ, գաղտնի քվեարկության արդյունքների վերաբերյալ
2024 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովը, որի շրջանակներում իրականացվեց կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուների նախնական քննարկում և փակ, գաղտնի քվեարկություն:
Ըստ քվեարկության արդյունքների՝ քվեարկությանը մասնակցած 125 աշխատակիցների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
1) 121 /մեկ հարյուր քսանմեկ/ կողմ Արգամ Նորայրի Հովսեփյանի թեկնածությանը,
2) 1 /մեկ/ կողմ Գարիկ Գրավիկի Աղաբեկյանի թեկնածությանը,
3) 1 /մեկ/ կողմ Գևորգ Աշոտի Մարգարյանի թեկնածությանը,
4) բոլորին դեմ՝ 2 /երկու/:
17 May 2024